Վեդիի ավագ դպրոցից ստացված հրդեհի ահազանգը կեղծ էր. ահազանգողը 10-ամյա տղա է եղել
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վեդի քաղաքի ավագ դպրոցի շենքում հրդեհ է բռնկվել, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Տեղում պարզվել է, որ հրդեհի նշաններ չկան, իսկ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ֆիլիպպ Ստեփանյանի գլխավորությամբ, հայտնաբերել են ահազանգ տվողին, ով 10-ամյա տղա է: