Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում չի հաստատվել. Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ազատության» հետ զրույցում ասել է, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության մեծ մասը դեմ է քվեարկել Արփի Դավոյանի թեկնածությանն արդարադատության նախարարի պաշտոնում:
Աղազարյանի խոսքով՝ նա միակ թեկնածուն է եղել:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել էին ՀՀ արդարադատության նախարարի թեկնածությունները: