Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը երկրի տարածքում 92 ԱԹՍ ոչնչացնելու մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ գիշերը երկրի տարածքում ոչնչացվել է 92 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գերատեսչությունը նշում է, որ ԱԹՍ-ներից 47-ը կալանվել և խոցվել են Կրասնոդարի երկրամասի տարածքում, մյուսները՝ Կուրսկի, Ռոստովի, Բրյանսկի, Բելգորոդի, Վորոնեժի մարզերում, ինչպես նաև Ղրիմի և Ազովի ծովի երկնքում։
Իր հերթին ուկրաինական կողմը հայտնել է, որ Կրիվոյ Ռոգում 5-հարկանի շենքին ռուսական ԱԹՍ-ների հարվածից 1 մարդ է վիրավորվել։
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ հոկտեմբերի 9-ին Օդեսայի մարզի հրթիռակոծության հետևանքով 6 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 11-ի։