Արձանագրվել է 23 պատահար․ 3 մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 9-10-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք:
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, թմրանյութի հայտնաբերման՝ 16, ֆիզիկական ներգործության՝ 11, թմրանյութի հայտնաբերման՝ 10, խարդախության՝ 8, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, հոգեկան ներգործության ու բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու՝ 5-ական, խուլիգանության՝ 4, զենք-զինամթերքի առգրավման ու ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 2-ական, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծելու, սառը զենքի հայտնաբերման, վարժական հավաքից խուսափելու, վտանգի մեջ թողնելու, զորակոչից խուսափելու, աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնները խախտելու, ինքնիրավչության և այլ հանցագործությունների՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է կողոպուտի՝ 2, խարդախության՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար․ 3 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։