«Միլթոն» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափերին. զոհեր կան
«Միլթոն» փոթորիկը հասել է ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ափերին՝ առաջացնելով պտտահողմեր, ավերելով տներ և գրեթե 2 միլիոն բաժանորդների զրկելով էլեկտրականությունից։ Փոթորիկն արդեն 2 մարդու կյանք է խլել, հաղորդում է Rueters գործակալությունը։
«Միլթոն»-ն ափ է հասել հոկտեմբերի 9-ի երեկոյան՝ որպես երրորդ աստիճանի ուժգնության փոթորիկ, 195 կմ/ժամ քամու արագությամբ, այնուհետև փոթորկի ուժգնությունը նվազել է։ Ըստ օդերևութաբանական ծառայության՝ այժմ «Միլթոն»-ը վերածվել է առաջին աստիճանի ուժգնության փոթորկի՝ 150 կմ/ժամ քամու արագությամբ։
Հեղեղումների հետ կապված արտակարգ դրություն է հայտարարվել Տամպա, Սանկտ Պետերբուրգ և Քլիրուոթեր քաղաքներում։
Ֆլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը հայտարարել է, որ «Միլթոն»-ն արդեն առաջացրել է առնվազն 19 պտտահողմ՝ բազմաթիվ շրջաններում ավերածություններ անելով, ոչնչացնելով 125 տուն։
Ֆլորիդան արդեն տուժել էր երկու շաբաթ առաջ ԱՄՆ-ի հարաբ-արևմտյան 6 նահանգների հարվածած «Հելեն» փոթորկից։