Շարժման աջակից գործարարներին ճնշում են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սրբազան շարժումը թեեւ այլեւս չունի նախկին թափը, եւ բողոքի ակցիաներին այլեւս տասնյակ հազարավոր մարդիկ չեն մասնակցում, սակայն փողոցի ակտիվությունը շարունակում է մտահոգել իշխանություններին, եւ նրանք շարունակում են խոշորացույցով փնտրել-գտնել շարժմանն աջակցող գործարարներին, որ ուժայինների կամ հարկային մարմինների միջոցով ճնշեն եւ թույլ չտան օգնել ընդդիմությանը։
Բնականաբար, առաջին հերթին ճնշում են շարժման ակտիվ մասնակիցներին եւ նրանց մերձավորներին: Որոշ ժամանակ առաջ, օրինակ, խուզարկություն են իրականացրել շարժման առաջնորդներից պատգամավոր Գառնիկ Դանիելյանի եղբոր ընկերությունում։ Դանիելյանը թեեւ չհերքեց այդ փաստը, սակայն չցանկացավ մանրամասներ հայտնել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: