Տեն Հագն անընդհատ արդարացումներ է փնտրում․ Սահա
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Լուի Սահան քննադատել է Էրիկ տեն Հագի՝ լրագրողների հետ շփվելու ոճը։
«Խնդիրն այն է, որ ես կապեր չեմ տեսնում կիսապաշտպանությունում։ Օրինակ, Բրունո Ֆերնանդեշի և Մարկուս Ռեշֆորդի միջև կապ չկա: Նման կապերը, երբ դրանք մեկ-երկուսից ավելի են, նշանակում է, որ ֆուտբոլիստները խոսելու կամ ժեստերով շփվելու կարիք չունեն՝ նրանք արդեն լավ են ճանաչում միմյանց։
Ես նման բան չեմ տեսնում «Յունայթեդում»: Կարծում եմ՝ բոլոր երկրպագուներն էլ նույն բանն են ասում՝ ճանապարհ չեն տեսնում։
Տեն Հագն անընդհատ արդարացումներ է փնտրում, և նրա հաղորդակցման ոճը սկսում է հիասթափեցնել ինձ: Նա չի կարող ասել, որ միայն գավաթներ նվաճելը բավական է, դա ճիշտ չէ: Դուք գործնականում չեք կարող ընդունել այս բոլոր պարտությունները, ես չեմ ասում, որ նա ընդունում է դա, բայց նա պաշտպանում է իրեն, և դա անընդունելի է: Նա իրեն սխալ չի համարում, որպես կանոն, մեղավոր են ֆուտբոլիստները կամ վնասվածքները, բայց ոչ նրա խաղային տակտիկան»,- Armsport-ի փոխանցմամբ՝ մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստին Goal-ը։