Իրանական հարձակումն ագրեսիվ էր, բայց ոչ ճշգրիտ. մեր հարձակումը կլինի մահաբեր. Գալանտ
Իսրայելը չի հրաժարվում Իրանին հարված հասցնելու ծրագրից՝ ի պատասխան վերջինիս հրթիռային հարվածի։ Նման հայտարարություն է արել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ հավելելով, որ հարվածը կլինի այնքան «մահաբեր և անկանխատեսելի», որ իրանցիները չեն հասցնի որևէ բան հասկանալ»։
«Իրանական հարձակումն ագրեսիվ էր, բայց ոչ ճշգրիտ։ Մեր հարձակումը, հակառակը, կլինի մահաբեր, խիստ ճշգրիտ և, որ ամենակարևորն է, անսպասելի։ Իրանցիները չեն հասկանա՝ ինչ տեղի ունեցավ և ինչպես, նրանք պարզապես արդյունքը կտեսնեն»,- ասել է նա։
Գալանտը կրկին հայտարարել է, որ Իրանի հարվածի ժամանակ Իսրայելի ռազմաօդային ուժերը որևէ կերպ չեն տուժել, բոլոր ավիաբազաները շարունակում են աշխատել նախկինի պես, որևէ ինքնաթիռ չի վնասվել։
Գալանտը նաև նշել է, որ հրեական պետության ղեկավար ամբողջ կազմը՝ զինվորական, թե քաղաքական ղեկավարությունը՝ զինվորից վարչապետ, աշխատում է իրանական պետության դեմ իրականացվելիք հարվածի ուղղությամբ։