Սպասվող գեոմագնիսական փոթորիկը մեզ կհարվածի հոկտեմբերի 10-11-ը․ Լևոն Ազիզյան
Աստղագետները հայտնում են սպասվող գեոմագնիսական փոթորկի մասին, որը մեզ կհարվածի հոկտեմբերի 10-11-ը, սկսած Երևանի ժամանակով 20:00-ից: Ըստ ԱՄՆ Օվկիանոսների և մթնոլորտի ազգային վարչության (NOAA), այն կլինի G3 դասի, բայց կարող է ուժեղանալ մինչև G4 դասի: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Արևային բիծը AR3848 ժայթքել է հոկտեմբերի 9-ին 01:50 (UTC) և 12:40 (UTC) ժամերին ժառաջացնելով X1.8 և X1.5 դասի երկու բռնկում»,- գրել է նա։