Ռոնալդուն հանդիպել է Ալ-Նասրի ղեկավարության հետ
«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպում է անցկացրել ակումբի ղեկավարության հետ՝ թիմում իր ապագայի վերաբերյալ։
Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է լրագրող Ռուդի Գալետտին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպմանը, որտեղ քննարկվել են Ռոնալդուի հետ նոր պայմանագրի պայմանները, ներկա են եղել նաև Սաուդյան Արաբիայի զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչները։ Հաղորդվում է, որ կողմերը վստահ են, որ շուտով պայմանավորվածություն ձեռք կբերվի գործող պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ։
Կրիշտիանու Ռոնալդուն «Ալ Նասրում» հանդես է գալիս 2023 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։