«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ընթացքում սոցիալական որ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ողջ ընթացքում սոցիալական որոշ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ։ Այս մասին հայտնել են Հայաստանի պատմության թանգարանից:
Անվճար այցելությունը տրամադրվում է
-մինչև 12 տարեկան երեխաներին,
-երկկողմանի ծնողազուրկ երեխաներին,
-ՀՀ և ԼՂՀ տարածքում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին,
-հաշմանդամություն ունեցող անձանց,
-ժամկետային զինծառայողներին,
-աղքատության համակարգում ընդգրկված նպաստառուներին,
-բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին,
-սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին (նախապես ներկայացված հայտի հիման վրա),
-թանգարանների աշխատակիցներին,
-զբոսավարների միության անդամներին,
-լրագրողներին։
50% զեղչը տրամադրվում է․
-12 տարեկանից բարձր դպրոցականներին,
-ուսանողներին,
-ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներին,
-փախստականներին։
Անվճար այցելությունից և զեղչից օգտվելու համար տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել թանգարանում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ։