Իրանում քննարկվում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հնարավորությունը
Իսրայելի հնարավոր հրթիռային հարվածի խորապատկերում Իրանի խորհրդարանը լրջորեն քննարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ РИА Новости-ին այդ մասին հայտնել է Իրանի խորհրդարանի՝ Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ալաէդին Բորուջերդին:
Նա նշել է, որ այդ պայմանագրից դուրս գալու տարբերակի քննարկումն իրականում լուրջ բանավեճ է առաջացրել խորհրդարանում: Ըստ Բորուջերդիի, հարցի քննարկումն ամենևին էլ չի նշանակում, որ Իրանը միջուկային զենք կստեղծի:
Ավելի վաղ իրանցի 39 խորհրդարանականներ դիմել էին Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին՝ խնդրելով վերանայել երկրի պաշտպանական դոկտրինը, մասնավորապես՝ Իսրայելի հնարավոր հարձակման սպառնալիքի պայմաններում արտոնել միջուկային զենքի ստեղծումը: