24 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 07:00-ից մինչև հոկտեմբերի 11-ը ժամը 07:00-ը, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրի, Կոտայքի մարզի Ջրառատ բնակավայրի, ինչպես նաև հարակից իրավաբանական բաժանորդների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: