«Երևան դարձած իմ Էրեբունի» երգը՝ Պլասիդո Դոմինգոյի կատարմամբ
Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ հոկտեմբերի 8-ին, օպերային արվեստի լեգենդ, մեր ժամանակների ամենանաճանաչված համաշխարհային արտիստներից մեկը՝ Պլասիդո Դոմինգոն, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես է եկել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է համերգից հատված, որտեղ Պլասիդո Դոմինգոն և Ջուլիանա Գրիգորյանը կատարում են «Երևան դարձած իմ Էրեբունի» երգը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Պլասիդո Դոմինգոյի համերգի ընթացքում սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ ոսկե մեդալով: