Բախվել են 2 բեռնատարներ, որոնցից մեկը կողաշրջվել ու հայտնվել է ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին խոշո ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են 2 բեռնատար մակնիշի ավտոմեքենաներ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով բեռնատարներից մեկը, որը «ԿամԱԶ» է, ու բարձված է եղել տարբեր տեսակի երկաթե իրերով, կողաշրջվել է և ամբողջությամբ հայտնվել ճանապարհի բաժանարար գոտու հատվածում:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: