Իրանում երկրաշարժ է գրանցվել
Իրանի կենտրոնական հատվածում՝ Սպահան քաղաքում, 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Tasnim գործակալության փոխանցմամբ՝ օջախը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 06:11-ին: