Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտը. Forbes
Ամերիկացի փոփ աստղ Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտն՝ ըստ Forbes-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պարբերականն այս շաբաթ թարմացրել է Սվիֆթի կարողության իր գնահատումները, որն արդեն կազմում է 1,6 միլիարդ ԱՄՆ դոլար։
Սա գերազանցում է նախորդ ռեկորդակիր Ռիհաննայի կարողությունը, որն, ըստ Forbes-ի, կազմում է 1,4 միլիարդ դոլար։
Ըստ տարբեր հրապարակումների՝ 34-ամյա Թեյլոր Սվիֆթը միլիարդատեր է դարձել 2023 թվականին, մասամբ շնորհիվ իր «Էրաս» համաշխարհային համերգային շրջագայության եկամուտների։
Forbes-ի աշխարհի միլիարդատերերի ցանկում Թեյլոր Սվիֆթը զբաղեցնում է 2117-րդ տեղը։ Իսկ արտիստների շարքում նա գրավում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով ամերիկացի ռեփեր և գործարար Ջեյ Զիին, որի կարողությունը գնահատվում է 2,5 միլիարդ դոլար։