Շենգավիթ վարչական շրջանում այս տարի բարեկարգվել է 18 բակ
Բարեկարգվում են Շենգավիթ վարչական շրջանի բակերը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Նշվում է, որ միայն ընթացիկ տարում բարեկարգվել է 18 բակ, 3-ն ընթացքի մեջ է: 88 ավտոտնակ է քանդվել, 199 ցանկապատված տարածք է վերադարձվել բնակիչներին: 2140 քմ փողոց և մայթ տոմետապատվել է:
9 ֆուտբոլի դաշտ, 10 զրուցատաղավար, 171 աղբաման, 314 նստարան, 24 խաղասարք, 24 մարզասարք. վարչական շրջանը երևանցիների համար դառնում է առավել հարմարավետ: Գործընթացը շարունակական է:
Մանրամասները՝ տեսանյութում։