«Վերադարձանք Երևան»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել օդանավակայանից
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Երևան։ Այս մասին նա հայտնում է սոցցանցերի իր էջում․
«Վերադարձանք Երևան»,-հրապարակած կադրերին կից գրել է վարչապետը։
Հիշեցնենք, հոկտեմբերի 7-ին Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Մոսկվայում տեղի է ունեցել նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: