Բորուսիան և Մարսելը հետաքրքրված են ճապոնացի վինգերի ծառայություններով
Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է ֆրանսիական «Ռեյմսի» ճապոնացի կիսապաշտպան Կեյտո Նակամուրայի ծառայություներով, հայտնում է Japanese Football-ը։
24-ամյա վինգերի տրանսֆերին հավակնում է նաև «Մարսելը»․ ֆուտբոլիստին իր թիմի կազմում է ցանկանում տեսնել թիմի մարզիչ Ռոբերտո դե Զերբին։
Նշվում է, որ ֆուտբոլիստն ինքը ցանկանում է տեղափոխվել ԱՊԼ։ Ըստ Transfermarkt-ի՝ Ճապոնիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 մլն եվրո։
Նակամուրան այս մրցաշրջանում անցկացրած 7 խաղում դարձել է 4 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է Armsport-ը։