Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին․ Դմիտրի Պեսկով
«Ռուսաստանը չի խառնվում Հայաստանի և Ադրբեջանի գործերին»,- «Известия»-ի հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«ԱՊՀ ձևաչափի համաձայն՝ անդամ երկրների ղեկավարները միշտ նստում են նույն սեղանի շուրջ, բայց դա չի նշանակում, որ Մոսկվան միջամտում է Բաքվի և Երևանի գործերին»,- ասել է Պեսկովը։
Նշենք, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Հայաստանի վարչապետ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Ալիևը միմյանց կողք էին նստել։
«Հայաստանն ու Ադրբեջանը այսպես, թե այնպես, շարունակում են իրենց երկխոսությունը ԱՊՀ շրջանակներում, իսկ մնացածը՝ նրանց երկկողմ հրաբերությունները, ոչ թե մեր, այլ նրանց ինքնիշխան իրավազորության ներքո է»,- այս առնչությամբ ասել է Պեսկովը՝ հավելելով՝ ռուսական կողմը երկու երկրների հետ էլ վարում է իր երկխոսությունը։