Դամասկոսի բնակելի շենքին իսրայելական օդուժի հարվածի հետևանքով առնվազն չորս զոհ կա
Առնվազն չորս մարդ է զոհվել Դամասկոսի արևմտյան Մեզզա թաղամասի բնակելի շենքին իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով, 1lurer-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Al Hadath-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հաղորդվում է, որ հարվածն ուղղվել է Սիրիայում Իրանի դեսպանությունից 1 կմ-ից պակաս հեռավորություն ունեցող շենքին։ Նշված թաղամասը շրջափակել են ոստիկանները, տեղում աշխատում են նաև հրշեջները։