Փոփոխություններ Ստամբուլի ոստիկանությունում
Թուրքիայում դեկտեմբերի 17-ին իրականացված հակակոռուպցիոն օպերացիայից հետո Ստամբուլի ոստիկանության ղեկավարներն ազատվել են աշխատանքից: Թուրքական «Վաթան» պարբերականը հայտնում է, որ այդ անձանց նկատմամբ վարչական հետաքննություն կկատարվի: Հարցաքննությունը կվարեն ոչ թե ոստիկանության, այլ քաղծառայության գլխավոր տեսուչները: Աշխատանքից ազատվել են նաև ահաբեկչության դեմ պայքարի, հետախուզության և մաքսանենգության բաժնի պետերը: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ 1000-ից ավել ոստիկան կտեղափոխվի այլ ծառայության: