Սպիտակ տան մամուլի քարտուղարը կզբաղեցնի նաև ԱՄՆ նախագահի ավագ խորհրդականի պաշտոնը
Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիեռը դարձել է ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ABC News-ը։
ԱՄՆ նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ Կարին Ժան-Պիեռը նախագահի և ընդհանրապես Սպիտակ տան աշխատակիցների համար եղել է վստահելի խորհրդական մամուլի քարտուղարի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրվանից։
Ժան-Պիեռը Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2022 թվականին՝ դառնալով այդ պաշտոնում առաջին աֆրոաամերիկուհին և բացահայտ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող կինը։
Կարին Ժան-Պիեռը նախագահի ավագ խորհրդականի իր պարտականություններին զուգահեռ կշարունակի կատարել նաև մամուլի քարտուղարի պարտականությունները մինչև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ավարտը։