Ֆինանսների նախարարի տեղակալն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը:
Ներկայացնելով ՀՀ տնտեսական վերջին զարգացումները՝ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Համաշխարհային բանկի՝ ՀՀ կառավարության համար առաջնահերթություն հանդիսացող ուղղություններով շարունակական աջակցության կարևորությունը։
Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել ինչպես ՀՀ և ՀԲ միջև իրականացվող ընթացիկ ծրագրերին, այնպես էլ առաջիկայում նախատեսվող նոր նախաձեռնություններին և դրանց իրականացման հնարավորություններին։
Կողմերը բարձր են գնահատել ձևավորված արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու տնտեսության տարբեր ուղղությունների զարգացմանը միտված համատեղ աշխատանքները։