ԱՊՀ բոլոր ղեկավարները մասնակցել են ոչ պաշտոնական հանդիպմանը. Պեսկով
ԱՊՀ անդամ երկրների բոլոր ղեկավարները երկուշաբթի օրը Նովո-Օգարևոյում ՌԴ նախագահի նստավայրում մասնակցել են ոչ պաշտոնական հանդիպմանը և շնորհավորել Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։
«ԱՊՀ երկրների ղեկավարները բոլորը Նովո-Օգարևոյում էին, շնորհավորում էին Պուտինին ծննդյան օրվա առթիվ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը պարզաբանել է, որ հանդիպման մանրամասների մասին գիտեն միայն ԱՊՀ ղեկավարները։
Նա նշեց, որ միջոցառումը «բացարձակապես մասնավոր» էր, ներառյալ ոչ պաշտոնական հաղորդակցությունը:
«Չնայած, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նման շփումների ընթացքում միշտ քննարկվում են առարկայական հարցեր»,- հավելել է Պեսկովը։