Կրեմլում ընթանում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ Պուտինի նախագահությամբ
Կրեմլում ընթանում է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ։
«Առաջին հերթին կցանկանայի ընդգծել, որ ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունը Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ ղեկավարը՝ բացելով հանդիպումը։
Նա նշել է, որ Ռուսաստանի համար Համագործակցության երկրները ամենամոտ հարեւաններն են, բարեկամներն ու ռազմավարական գործընկերները։
«Եվ մենք, բնականաբար, հավատարիմ ենք ամեն կերպ ամրապնդելու մեր համագործակցությունը, հենց դրան է ուղղված 2024 թվականին Ռուսաստանի նախագահության հայեցակարգը և դրա հետ կապված լայնածավալ ծրագրերը», - հավելել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով, օրակարգը շատ հագեցած է լինելու:
Միաժամանակ Պուտինը հույս է հայտնել, որ աշխատանքն արդյունավետ կլինի, իսկ քննարկումն ավանդաբար՝ անկեղծ ու գաղտնի։
Նախ՝ պետությունների ղեկավարները նեղ կազմով կքննարկեն օրակարգային հարցերը, ապա հանդիպումը կշարունակվի պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։
Առաջնորդները սկսել են շփվել նախօրեին։ Երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, Ռուսաստանի նախագահի ծննդյան օրը, ԱՊՀ երկրների ղեկավարները հավաքվել էին ոչ պաշտոնական հանդիպման, որը դարձավ գագաթնաժողովի նախապատրաստություն։
Ռուսաստանը 2024 թվականին նախագահելու է Համագործակցությունը։ Ինչպես հայտնել են Կրեմլում, գագաթնաժողովը լինելու է Մոսկվայի նախագահության շրջանակներում բոլոր քաղաքական իրադարձությունների գագաթնակետը։
Ավելի վաղ Պուտինը երկկողմ առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։