Գլխավոր դատախազությունը պահանջում է Ալեքսանդր Սարգսյանից բռնագանձել 14 անշարժ գույք և շուրջ 6 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
-14 անշարժ գույք.
-8 շարժական գույք.
-5 իրավաբանական անձանցում մասնակցություն.
-5 միլիարդ 92 միլիոն դրամ: