Չանչարևիչը Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային տուրում ամենաշատ «սեյվ» կատարած դարպասապահներից է
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Երևանի «Նոա»-ի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրի ամենաշատ «սեյվ» կատարած դարպասապահներից մեկն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային տուրի լավագույն դարպասապահներին, որոնց թվում 6 «սեյվ»-ով նաև Օգնյեն Չանչարևիչն է:
Հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնող թիմը հաղթանակով մեկնարկեց եվրագավաթային խոշոր մրցաշարերից մեկի հիմնական փուլում. Երևանի «Նոա»-ն առաջին տուրում ուժերը չափեց չեխական «Մլադա Բոլեսլավ»-ի հետ: «Նոա»-«Մլադա Բոլեսլավ» խաղն ավարտվեց 2։0 հաշվով: