Մեսսիի եղբայրն այցելել է Թումո
Լիոնել Մեսսիի եղբայր և Leo Messi Management-ի տնօրեն Ռոդրիգո Մեսսին երեկ այցելել է Թումո Երևան՝ իր հետ տանելով հատուկ նվեր՝ Արգենտինայի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ մակագրված հենց Մեսսիի կողմից։ Այդ մասին հայտնում են Թումոյից։
«Թումոն փոփոխության խթան է։ Դուք ստեղծում եք նախադեպը չունեցող հնարավորություններ երիտասարդների համար», - նշել է Ռոդրիգոն՝ անդրադառնալով Թումոյի համաշխարհային առաքելությանը։