«Հեզբոլլահ»-ը հրթիռներ է արձակել Թել Ավիվից ոչ հեռու գտնվող ռազմական հետախուզության բազայի ուղղությամբ
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը հայտարարել է, որ հրթիռային հարված է հասցրել Թել Ավիվի արվարձանում տեղակայված իսրայելական ռազմական հետախուզության ստորաբաժանմանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
Շարժումը հայտարարել է, որ հրթիռակոծման թիրախը եղել է Թել Ավիվից ոչ հեռու գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) «Գլիլոտ» բազան:
Այս բազայում տեղակայված է ԻՊԲ-ի 8200 ռադիոհետախուզական ստորաբաժանումը. այն գտնվում է Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության կենտրոնակայանի հարևանությամբ:
Ավելի վաղ ԻՊԲ-ն հաղորդել էր, որ գրոհի ժամանակ հինգ հրթիռ է արձակվել Լիբանանի տարածքից։
«Դրանցից մի քանիսը կալանվել են Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից, իսկ մնացածներն ընկել են բաց տեղանքում», - զինվորականները հայտնել են Telegram ալիքում:
Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ օրվա ընթացքում, հոկտեմբերի 7-ի ժամը 23:00-ի դրությամբ, «Հեզբոլլահ»-ը Լիբանանից Իսրայելի տարածք է արձակել է շուրջ 190 արկ: