Արձանագրվել է 12 պատահար․ 12 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հոկտեմբերի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 102 դեպք, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու և թմրանյութի հայտնաբերման՝ 12-ական, ֆիզիկական ներգործության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 6, խարդախության՝ 5, հոգեկան ներգործության՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության ու սառը զենք կրելու՝ 3-ական, բնակարանային գողության, վստահված գույքի հափշտակման և վարժական հավաքից խուսափելու՝ 2-ական, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու, իրացնելու կամ իրացմանն աջակցելու, անհետաձգելի միջամտության մասին որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, փաստաթղթեր կեղծելու, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառերը, թփերը կամ բուսածածկն ապօրինի հատելու կամ ապօրինի ձեռք բերված կոճղերը, ծառերը կամ թփերը տեղափոխելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, շորթման՝ 1 դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 5-ը։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար․ 12 մարդ ստացել է տարբեր աստsիճանի մարմնական վնասվածքներ։