Լիբանանի հետ սահմանակից իսրայելական հինգ բնակավայրի տարածքը փակ ռազմական գոտի է հայտարարվել
Իսրայելի պաշտպանության բանակը փակ ռազմական գոտի է հայտարարել Իսրայելի հյուսիսում գտնվող՝ Լիբանանի հետ սահմանակից հինգ բնակավայրի տարածքը, փոխանցում է 1lurer-ը։
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նշվում է, որ 22։00-ից արգելված է մուտքը Ռոշ Հա-Նիկրա, Շլոմի, Հանիտա, Իդմիտ և Արաբ-ալ-Արամշա շրջաններ։