Ինդոնեզիայում ձկնորսները անհետացած ամերիկուհու դին հայտնաբերել են շնաձկան ստամոքսում
Ինդոնեզիայում ձկնորսները անհետացած 68-ամյա ամերիկուհու դին հայտնաբերել են շնաձկան ստամոքսում, հայտնում է Sun-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պարբերականի տվյալներով՝ սեպտեմբերի 26-ին Պուլաու Ռեոնգ կղզում դայվինգի ժամանակ ուժեղ հոսանքը քշել է զբոսաշրջիկին։ Փրկարարները ութ օր անհաջող որոնողական աշխատանքներ են իրականացրել։ Կիրակի օրը տեղի բնակիչները գիշատիչ ձուկ են բռնել։
«Շնաձկան հետ ինչ-որ բան այն չէր, ես մտածեցի, որ նա կուլ է տվել պլաստմասսա կամ ձկնորսական ցանց: Մենք բացեցինք ձկան ստամոքսը, որպեսզի հասկանանք, թե որն է պատճառը», – Shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է ձկնորսը, ով գտել էր կնոջ մարմինը: