Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինը հետ
Հոկտեմբերի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հետ և ջերմորեն շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ երկու երկրի ղեկավարները գոհունակություն են հայտնել ռուս-թուրքական հարաբերությունների կառուցողական բնույթից և ընդգծել հետագա սերտ փոխգործակցության իրենց պատրաստակամությունը։ Քննարկվել են երկկողմ և միջազգային որոշ արդիական թեմաներ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի վտանգավոր զարգացումները։
Հաստատվել է Կազանում նախատեսված BRICS-ի գագաթնաժողովի ընթացքում Պուտին-Էրդողան առանձին հանդիպման պայմանավորվածությունը: