Ինչ խախտումներ են անցած շաբաթ արձանագրել պարեկները Երևանում և մարզերում
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3583 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 122 մեքենա։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 171, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 239 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 25, չամրակապված վարելու՝ 776, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 230, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 117, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 119 և 1359 այլ իրավախախտումներ։ 106 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 120-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 36-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, 170-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 50 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 12582 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 222 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 212, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 812 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 70, չամրակապված վարելու՝ 2923, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 321, վարելիս հեռախոսից օգտվելու՝522, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 16, արագության գերազանցման՝ 1669 և 3288 այլ իրավախախտումներ։ 391 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1474-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 462-ը՝ արտաքին լուսային սարքերի անսարքությամբ, որից 15-ը՝ բեռնատարներ, 160-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ է տարվել 53 անձ։