Պուտինն այսօր ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ի երեկոյան ՝ իր ծննդյան օրը, ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ, իսկ հոկտեմբերի 8-ին նախատեսված է համագործակցության պաշտոնական գագաթնաժողովը:
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Երեկոյան նախագահը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ, որոնք այդ պահին կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու վաղը կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը ։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին։