Ոստիկանները «ԳԱԶելում» հայտնաբերել են թմրանյութ
Մասիսի համայնքային ոստիկանները տեղեկություն են ունեցել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչ 57-ամյա տղամարդն օգտագործում և պահում է թմրանյութ: Հոկտեմբերի 2-ին ստացվել է հավելյալ տեղեկություն, որ նա գտնվում է Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում:
Մասիսի ոստիկանները ձերբակալել են 57-ամյա երևանցուն և, իր վարած «ԳԱԶել» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխել են բաժին: Այստեղ տղամարդը հայտնել է, որ թմրանյութ ունի մեքենայի մեջ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում էլ հոկտեմբերի 4-ին խուզարկություն է կատարվել «ԳԱԶել»-ում: Վարորդի նշած տեղում հայտնաբերվել է կանեփից պատրաստված զանգվածով թղթե փաթեթ: Նույն զանգվածից եղել է նաև բեռնախցիկում հայտնաբերված պոլիէթիլենային տոպրակի մեջ:
Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: