«Դոմուս»-ի հրդեհի հետևանքով հոսպիտալացվածներ չկան․ ԱՆ
«Դոմուս» խանութում հրդեհի հետևանքով հոսպիտալացվածներ չկան, այս մասին Factor.am-ին հայտնեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում:
Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել 17 մարտական հաշվարկ։
Հրդեհից 2 ժամ անց հրշեջ փրկարարներին հաջողվել է մարել կրակը։ Հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Ըստ ՆԳՆ-ի՝ խանութի ներսում եղած աշխատակիցներն ու հաճախորդները մինչև կրակի տարածումը հասցրել են դուրս գալ, իսկ հրդեհը տարածվել է 2500-3000 քառակուսի մետր տարածքում։