Հայտնի է՝ որքան բաց կթողնի Կարվախալը վնասվածքի պատճառով
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալի վնասվածքի ապաքինումը կարող է տևել մեկ տարի, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ ՖԻՖԱ-ի գերազանցության կենտրոնի Ripoll y De Prado կլինիկայի տնօրեն, բժիշկ Պեդրո Լուիս Ռիփոլը կարծում է, որ Կարվախալի վնասվածքը շատ բարդ է և տևական ժամանակ կպահանջվի բուժման համար: Բժշկի խոսքով՝ ֆուտբոլիստի ապաքինումը կտևի առնվազն մեկ տարի։
Հիշեցնենք, որ 32-ամայ խաղացողը վնասվածք է ստացել Լա լիգայի 9-րդ «Վիլյառեալի» հետ հանդիպման (2:0) վերջնամասում՝ Պինոյի հետ բախման արդյունքում, փոխանցում է Armsport-ը։