Երևանի մետրոպոլիտենում մինչև հոկտեմբերի վերջ ժետոնները կհանվեն, կգործի միասնական վճարման համակարգ
Երևանի մետրոպոլիտենում մինչև հոկտեմբերի վերջ ժետոնները կհանվեն, կգործի միասնական վճարման համակարգը:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:
«Մետրոպոլիտենի ամեն կայարանում ունեինք 1-ական անցակետ, որն աշխատում էր ժետոնով, դա փոխարինվելու է: Մինչև ամսվա վերջ ժետոնները կհանվեն և կգործի միասնական վճարման համակարգը»,-ասաց նա:
Բաբկեն Սեդրակյանը նաև նշեց, որ Կառավարության ֆինանսավորմամբ ձեռք բերված 32 անվազույգի վերջին խմբաքանակը արդեն Հայաստանում է:
«Երևանում են նաև մետրոյի «Գործարանային» կայարանի համար նախատեսված երեք շարժասանդուղքները, դրանց փոխարինման աշխատանքները սկսվել են և մինչև դեկտեմբերի 25-26-ը երեք շարժասանդուղքները փոխարինված կլինեն»,-ասաց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարը: