Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցրել անօրինական միգրանտների թվով
Եվրոպայում ամենամեծ թվով անօրինական միգրանտներն ապրում են Մեծ Բրիտանիայում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի փորձագետների հետազոտությունը։
Ըստ հաշվարկների՝ Միացյալ Թագավորությունում կա մինչև 745 000 անօրինական ներգաղթյալ, ինչը գրեթե երկուսուկես անգամ գերազանցում է Ֆրանսիայի ցուցանիշները, որտեղ կա մոտ 300 000 անօրինական միգրանտ։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում է Գերմանիան, որտեղ ապրում է մինչև 700 000 անօրինական միգրանտ։
Տարեսկզբից Լա Մանշով փչովի նավակներով Մեծ Բրիտանիա է ժամանել 26 600 անօրինական ներգաղթյալ, ինչը 5 %-ով գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հոկտեմբերի 5-ին 17 փոքր նավակներով անօրինականորեն թագավորություն է մուտք գործել 973 մարդ, ինչն այս տարի մեկ օրվա համար ռեկորդային բարձր ցուցանիշ է:
Լեյբորիստական կուսակցության կառավարությունը, որը ձևավորվել է հուլիսի 4-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, խոստացել է ակտիվացնել համագործակցությունը ԵՄ երկրների հետ՝ կանխելու անօրինական միգրանտների հոսքը Մեծ Բրիտանիա: