Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը կոռուպցիոն սկանդալի առիթով հայտարարություն է արել
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) Գլխավոր շտաբը (ԳԽ) գրավոր հայտարարություն է տարածել և իր դիրքորոշումը հայտնել երկրում տեղի ունեցած աղմկահարույց օպերացիայի և կոռուպցիոն մեծ սկանդալի վերաբերյալ: Հայտարարության մեջ նախևառաջ հիշեցվում է, որ երկրի զինված ուժերին սահմանադրությամբ և օրենքներով իրենց վերապահված լիազորությունները քաղաքականությունից դուրս են:
Նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերի պաշտոնաթող կամ գործող սպաներին հարցաքննությունների մեջ ներգրավելը կան քրեական հետապնդման ենթարկելը բնավ նպատակ չունի արատավորել համակարգի էությունը, այլ դա դիտվում է դատաիրավական գործընթացների անկախության և դրա հանդեպ ունեցած հարգանքի տեսանկյունից: Այս մասին գրում է ermenihaber-ը:
«Թուրքիայի ԶՈւ-ն երբեք ցանկություն չունի տեղ զբաղեցնել քաղաքական քննարկումներում»,- նշված է հայտարարության մեջ: