Մենք Կարվախալին ամենայն բարիք ենք մաղթում․ Ֆլիկը՝ ֆուտբոլիստի վնասվածքի մասին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանիել Կարվախալի վնասվածքի մասին։
«Վիլյառեալի» հետ Իսպանիայի Լա լիգայի վերջին խաղում Կարվախալը պատռել է խաչաձև կապանները և բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը։
«Ցանկանում եմ ամենայն բարիք մաղթել Դանի Կարվախալին։ Նրա վնասվածքը շատ լուրջ է թվում, չնայած նա շատ լավ մարզավիճակում էր։ Միայն մեկ բան կարող եմ ասել՝ մենք նրան ամենայն բարիք ենք մաղթում, — Armsport-ի փոխանցմամբ՝ Ֆլիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Այս մրցաշրջանում 32-ամյա Կարվախալը բոլոր մրցաշարերում անցկացրել է 11 հանդիպում, դարձել մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։