Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է աշխատանքային շաբաթը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է անցնող աշխատանքային շաբաթվա ընթացքում նախարարության տարբեր կառույցների կողմից իրականացրած աշխատանքները․
«Սևան» ազգային պարկում՝ Կովկասի բնության հիմնադրամը (CNF) ազգային պարկին նվիրաբերել է բարձրակարգ հեռադիտակներ, որոնք օգտագործվելու են ազգային պարկի տարածքում կենսաբազմազանության մոնիթորինգ իրականացնելու նպատակով։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում՝ ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ․ Օղիկյանի գլխավորությամբ, ստորաբաժանումների ղեկավարների, աշխատակիցների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել, որի ընթացքում քննարկվել են՝
Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF)՝ «Կենսաբազմազանությունը և կայուն տեղական զարգացումը Հայաստանում» ծրագրի «Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքներ» բաղադրիչի գործողությունների ծրագրի շրջանակներում պետական արգելոցին անհրաժեշտ գույքը, գործիքները, սարքավորումները, ենթակառուցվածքը, կադրերի վերապատրաստումը,
արգելոցում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները,
էկոզբոսաշրջության զարգացման հեռանկարները:
#Կենդանիների_պաշտպանության_համաշխարհային_օրվա կապակցությամբ էկոկրթական հանդիպում է անցկացվել Վեդու ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների հետ:
Արգելոցապարկային համալիրում՝ Ա. Շիրակացու անվան ճեմարանի աշակերտները ՊՈԱԿ-ի գիտական աշխատողների ուղեկցությամբ ծանոթացել են «Ջրվեժ» անտառպարկի կենսաբազմազանությանը:
«Դիլիջան» ազգային պարկում՝ Գիտության բաժնի աշխատակիցները Հաղարծնի միջնակարգ դպրոցի 5-6-րդ դասարանների աշակերտների համար #կենդանիների_պաշտպանության_համաշխարհային_օրվան ընդառաջ անցկացրել են դասընթաց-քննարկում հետևյալ թեմաներով՝
«Դիլիջան» ազգային պարկին բնորոշ վայրի կենդանիները, կարմիրգրքային տեսակները, դրանց պահպանության կարևորությունը,
«Դիլիջան»-ում արշավների ընթացքում վայրի կենդանիներին չվնասելու կանոնները:
Հայաստանի բնության պետական թանգարանում՝ Էկոդաս է անցկացվել՝ նվիրված #կենդանիների_պաշտպանության_համաշխարհային_օրվան:
«Արփի լիճ» ազգային պարկում՝ Ազգային պարկի, բնության պահպանության ու պաշտպանության վերաբերյալ կրթական միջոցառում է կազմակերպվել Գետք համայնքի դպրոցականների համար: