Պոգոնը հաղթանակ է տոնել 97-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ
Լեհաստանի առաջնության 11-րդ տուրի խաղում «Պոգոնը» սեփական հարկի տակ հաղթեց «Պիաստին» 1-0 հաշվով։
Տանտերերը հաղթական գոլը խփել են հանդիպման 97-րդ րոպեին։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը մեկնարկային րոպեներից՝ փոխարինվելով 66-րդ րոպեին։
«Պոգոնը» 19 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը, փոխանցում է Armsport-ը։