Մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով. Տիգրան Ավինյան
Այսօր, երբ Երևանը հյուրընկալում է տեխնոլոգիական ոլորտի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT), կարող եմ ասել, որ մեր քաղաքն ակտիվորեն ընթանում է թվային վերափոխման ճանապարհով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Համադրելով Երևանի առանձնահատկություններն ու պահանջները՝ մշակել ենք քաղաքային ծառայությունների թվայնացմանն ուղղված ռազմավարություն, որն ուղղված է երևանցիների կյանքն առավել հարմարավետ դարձնելուն։
Այս համատեքտում գործարկել ենք GIS համակարգը, որը մեզ հնարավորություն է տալիս քարտեզագրել և վերլուծել քաղաքային ենթակառուցվածքները, Active Citizen հարթակը, որը հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին ներգրավվել քաղաքային կյանքի կառավարման գործընթացում»,- գրել է Ավինյանը: