Լոկոմոտիվը հաղթեց և գլխավորեց մրցաշարային աղյուսակը. Սևիկյանն ու Թիկնիզյանը մասնակցեցին հանդիպմանը
ՌՊԼ-ի 11-րդ տուրի խաղում «Լոկոմոտիվը» հաղթել է «Կռիլյա Սովետովին»։ Հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով։
Տանտերերի կազմում հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Սևիկյանը և Նաիր Թիկնիզյանը՝ փոխարինման դուրս գալով 55-րդ րոպեին։
«Երկաթուղայինները» պաշտոնական հանդիպումներում վեցերորդ անընդմեջ հաղթանակը տարան։
Միխայիլ Գալակտիոնովի թիմը 27 միավորով գլխավորեց Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակը, փոխանցում է Armsport-ը։