Հանրահավաքի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժվում են դեպի Սահմանադրական դատարան. Ուղիղ
Հանրապետության Հրապարակում ավարտվեց Սրբազան Պայքար շարժման հանրահավաքը:
Հանրահավաքի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարժվում են դեպի Սահմանադրական դատարան:
Ավվելի վաղ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ երթով շարժվում են ՍԴ:
«Գնալու ենք հանրայնացնելու ու ամոթի, անարգանքի սյունին գամելու բոլոր այն դատավորներին, որոնք այս վերջին որոշումն են ընդունել, միևնույն ժամանակ հնարավորություն ենք տալու նրանց, որպեսզի ազատվեն ծառայամտությունից»,– ասաց Բագրատ Սրբազանը։
Նա Սահմանադրական դատարանի նախկին և ներկա բոլոր դատավորներին հրավիրեց Սահմանադրական դատարանի մոտ։