Երևանի Ֆրանսիայի հրապարակում բախվել են «BMW X6»-ն ու «Yamaha» մոտոցիկլը․ մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Սայաթ Նովա-Մաշտոց պողոտաների խաչմերուկում՝ Ֆրանսիայի հրապարակում, բախվել են Երևանի բնակիչ 46-ամյա Արսեն Բ․-ի վարած «BMW X6» մակնիշի և 36-ամյա Գեղամ Ս․-ի վարած «Yamaha» մակնիշի մոտոցիկլը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։